Հայերեն   English   Русский  

​Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի


  
դիտումներ: 3574

Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո

ասուլիսում,

Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի

գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:

Տեղեկացնում ենք, որ տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց

իրավական և տրամաբանական ավարտին:

Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր

մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի և բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է ՀՀ կառավարության լիազորված մարմինը:

Ներկայումս ՀՀ կառավարությունն ու ՀՀ կենտրոնական բանկը քննարկում

են իրավական և տեխնիկական գործընթացների մանրամասները`

տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը ՀՀ կառավարության

պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: