Հայերեն   English   Русский  

Սինքֆիլդի գավաթ. Կարլսենը հաղթեց Արոնյանին, Մաքսիմ Վաշյե Լագրավը` մրցաշարի հաղթող


  
դիտումներ: 399

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Sinquefield Cup շախմատային գերմրցաշարը:

Վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից և 5 միավորով կիսեց 4-5-րդ տեղերը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:

Գերմրցաշարի հաղթող ճանաչվեց Վաշյե-Լագրավը, որը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու նկատմամբ տարած հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր: Կարլսենը և Վիշվանաթան Անանդը 5.5-ական միավորով կիսեցին 2-3-րդ տեղերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: