Հայերեն   English   Русский  

​Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունն անվիճելի փաստ է. Էդ. Շարմազանով


  
դիտումներ: 5392

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի 12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է , որ նման այցերը ևս մեկ քայլով մոտեցնում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:

"Արցախի ազատատենչ ժողովուրդը դեռևս 1991 թ-ին է քվեարկել հօգուտ ազատ, անկախ և ժողովրդավարական երկրի. այսօր անկախ ու ժողովրդավարական Արցախի գոյությունը այլևս անվիճելի իրողություն է, և մենք պատրաստ ենք օգտագործելու մեր խորհրդարանական կապերը, որպեսզի Արցախի ժողովրդի արդար պահանջը բարձրացնենք խորհրդարանական բոլոր հարթակներում",-ասել է Շարմազանովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: