Հայերեն   English   Русский  

Հայաստանի բասկետբոլիստուհիների և բասկետբոլիստների մրցակիցները հայտնի են


  
դիտումներ: 635

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացավ բասկետբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունների վիճակահանությունը:

Մինչև 16 տարեկան բասկետբոլիստուհիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ընդրկվել են C դիվիզիոնի A ենթախմբում և մրցելու են Ջիբրալթարի, Ուելսի հավաքականների հետ: Այս դիվիզիոնի մրցաշարը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին Անդորրայում:
Մինչև 20 տարեկան բասկետբոլիստների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարում Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքով ընդգրկվել է C ենթախմբում և կմրցի Բելառուսի, Մակեդոնիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ:
Մրցաշարը նախատեսվում է անցկացնել հուլիսին Հունգարիայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: