Հայերեն   English   Русский  

Երիտասարդ բռնցքամարտիկները տարբեր հարգի մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում


  
դիտումներ: 2131

Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում կայացել է Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը:

Հայաստանի հավաքականը հինգ մեդալ է նվաճել:

Ոսկե մեդալ նվաճել է 52 կգ քաշային Արթուր Բազեյանը: Ժիրայր Սարգսյանն (56 կգ) ու Տոնի Գալստյանը (69 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Էրիկ Թոխյանն (49 կգ) ու Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) երրորդ մրցանակակիր են:

Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում էր վեց բռնցքամարտիկով՝ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: