Հայերեն   English   Русский  

Ազատ ոճայիններն սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում


  
դիտումներ: 577

Փարիզում այսօր մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականից առաջին օրը պայքարի մեջ կմտնեն երեք ըմբիշներ:

Գարիկ Բարսեղյանը 59 կգ քաշային կարգում որակավորման փուլում կհանդիպի իսրայելցի Յուրի Հոլուբին, Վալոդյա Ֆրանգուլյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովն է:

Գերծանր՝ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն պայքարը կսկսի 1/16 եզրափակչից եւ կգոտեմարտի որակավորման փուլում սլովակ-ղազախ զույգի հաղթողի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: