Հայերեն   English   Русский  

​Ամուսնական զույգի ընդհանուր ներդաշնակության մեջ կարևորագույն նշանակություն ունի սեռական առողջությունը


  
դիտումներ: 7143

Սեպտեմբերի 4-ին նշվում է Սեռական առողջության համաշխարհային օրը՝ հերթական անգամ ընդգծելով սեռական խնդիրների լուծման կարևորությունն ու դրանց գրագետ անդրադարձը հասարակության լայն շրջանների համար: Սեքսապաթոլոգ, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանի հետ մեր հանդիպման սկզբում փորձեցինք հասկանալ՝ ինչ է նշանակում սեռական առողջություն, սեռական խանգարում և ինչ արդի խնդիրներ կան այս բնագավառում:

- Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության բաղկացուցիչ մասն է, և դա չի նշանակում միայն սեռական խանգարման բացակայություն: Այն համապարփակ հասկացություն է, որ հնարավորություն է տալիս մարդուն վարելու ազատ և առողջ սեռական կյանք, բավականություն ստանալ դրանից և հետագայում ապահովել վերարտադրողական գործառույթ: Իսկ սեռական այս կամ այն ֆունկցիայի խանգարումն էլ հանգեցնում է սեռական խանգարման, որ կարող է վերաբերել սեռական կյանքի կողմերից որևէ մեկին: Եթե գլոբալ մակարդակով նայենք՝ սեռական առողջության խանգարումները սկսել են ավելի հաճախ հանդիպել՝ պայմանավորված մի շարք այլ ծանրացնող ռիսկային գործոններով. շարքային դիաբետի տարածվածության ավելացում, զարկերակային գերճնշում, ավելորդ քաշի առկայություն, սթրեսոգեն իրավիճակներ, տեղեկատվական մեծ հոսքեր, միջանձնային և ներանձնային խնդիրների ավելացում: Ուստի մեր սեռական առողջության պահպանման համար պետք է հնարավորինս բացառել շատ վնասակար սովորություններ՝ ալկոհոլ, ծխախոտ և այլն: Հիշենք նաև, որ սեռական առողջության պահպանման կարևորագույն գրավականը կանոնավոր սեռական կյանքն է:

- Որքանո՞վ է մեր հասարակությունն իրազեկ սեռական առողջության մանրամասներին, և ո՞րն է ամենատարածված սխալն այս ոլորտում:

- Կան հասարակության շերտեր, որ բավականին տեղեկացված են, կան, որ շատ աղքատիկ գիտելիքներ ունեն: Սա պայմանավորված է անձի հոգեկերտվածքով՝ հետաքրքրվո՞ղ է, թե՞ ոչ, սեռական ոլորտը համարու՞մ է արժանի ուսումնասիրության, թե՞ ոչ: Սակայն անկախ տեղեկացված լինելուց կամ չլինելուց՝ խնդիրների բոլորս էլ կարող ենք առնչվել: Պարզապես իրազեկության բարձր մակարդակն օգնում է անհատին հեշտությամբ գտնելու խնդիրը և դիմելու բժշկին՝ համապատասխան մասնագիտական օգնություն ստանալու համար: Հակառակ դեպքում բախվում ենք հենց ամենատարածված սխալին՝ խնդրի քողարկմանն ու համակերպմանը: Դրա դեմն առնելու համար դիմում ենք տարբեր միջոցների. պատասխանում ենք բազմաթիվ անանուն նամակների, համապատասխան հոդվածների, տարբեր սեմինարների միջոցով փորձում ենք իրազեկության մակարդակը բարձրացնել հասարակության մեջ, որ մարդիկ չունենան սեռական խնդիր և տարիներ շարունակ տառապեն դրանից:

- Ե՞րբ պետք է սկսել մարդու սեռական դաստիարակությունը:

- Առաջին օղակը ընտանիքն է: Տեղեկացված ծնողները շատ մեծ դերակատարություն ունեն երեխայի ապագա սեռական առողջության ամրապնդման կամ կազմակերպման հարցում: Երեխան չպիտի լինի մենակ կամ անտեսված ծնողների ծանրաբեռնվածության պատճառով, որովհետև տարբեր ազդեցությունների տակ ընկնելու պարագայում արտաքին բացասական գործոնները կշատանան, ինչն էլ կբերի անկանխատեսելի հետևանքներ: Օրինակ՝ երբ դեռահասները որոնում են թեկուզ գիտական նյութեր, հաճախ բացվում են տարբեր կայքեր՝ գրավիչ լուսանկարներով, ֆիլմերով կամ տեղեկատվությամբ, և նրանք, հետաքրքրասիրությունից դրդված, սկսում են ուսումնասիրել դրանք, կարդալ կամ դիտել, ինչը, ցավոք սրտի, երբեմն կարող է նպաստել վաղաժամ հոգեսեռական զարգացման, որը, չհամապատասխանելով մարմնասեռական զարգացմանը, կհանգեցնի որոշակի խնդիրների: Հետևաբար, նախ պետք է երեխային անընդհատ պահել ուշադրության կենտրոնում, իսկ գիտելիքների առումով, արդեն 5-6-րդ դասարաններից սկսած, որոշակի շատ պարզ տեղեկատվություն հաղորդել՝ կապված ավելի շատ սեռական կյանքի պսիխոհիգիենայի հետ: Բայց մեր ազգային մտածելակերպով պայմանավորված՝ շատ հայ ծնողներ կաշկանդվում են (և իրականում էլ դա բավական դժվար ընթացք է) ու դժվարանում են երեխաների հետ խոսել սեռական առողջությանն առնչվող զանազան հարցերի շուրջ: Այդ պատճառով մենք կազմակերպում ենք հանրամատչելի սեմինարներ, որոնց մասնակից ծնողները փորձում են հարստացնել իրենց գիտելիքները՝ կրթելու համար սեփական երեխաներին, հասկանալով, որ սեռական գրագիտության պակասը հետագայում կարող է առաջացնել սեռական առողջության հետ կապված տարբեր խնդիրներ: Ինքնագովազդ չհնչի, մենք նաև կայք ունենք (http://sexology.am/hy/), որտեղ սեքսապաթոլոգներ են աշխատում՝ տեղադրելով մշակված և գրագետ հոդվածներ, և նամակներին էլ անձամբ մասնագետներն են պատասխանում:

Հարցի մյուս կողմն էլ կա՝ կապված սեռական վախերի հետ, որ պայմանավորված են ստացած սեռական դաստիարակությամբ, այսինքն՝ չափից դուրս հսկողության պայմաններում մեծացած երեխաները հետագայում կաշկանդված են լինում սեռական կյանքում: Նրանց ծնողների կողմից վախ է ներշնչվել՝ զգուշացե́ք, տղաները վատն են, կարող են ձեզ խաբել, ունենալ սեռական հարաբերություն, թողնել ու հեռանալ: Այս վախերը դեռահասին կաշկանդում են և նրա ներաշխարհում բազում հետքեր են թողնում:

Ընտանիքից զատ, իհարկե, նաև դպրոցական օղակը դերակատարություն պիտի ունենա, բայց այստեղ էլ թերի կողմեր շատ կան: Մենք դպրոցական ծրագրերին անմիջականորեն չենք մասնակցում: Կան դպրոցներ, որ իրենց նախաձեռնությամբ երբեմն հրավիրում են, և մենք սեմինարներ ենք անցկացնում բարձրդասարանցիների շրջանում, սեռական գրագիտության վերաբերյալ հանրամատչելի գիտելիքներ ենք փոխանցում:

- Ի՞նչ գիտելիքներով պետք է սկսեն զույգերն իրենց ընտանեկան կյանքը առողջ սեռական կյանք ունենալու համար, և որքանո՞վ են սեռական առողջության հետ կապված խնդիրներն առաջնային ընտանիքի պահպանման հարցում:

- Ուրախությամբ նշեմ, որ ամուսնացող զույգերը պրոֆիլակտիկ հետազոտության համար այսօր արդեն այցելում են մեզ՝ գիտակցելով, որ սեռական խնդիրը նույնպիսի խնդիր է, ինչպես սրտանոթային խնդիրը և այլն: Կաշկանդվածության պահն էլ լինում է սկզբից միայն, քանի որ մեր մոտեցմամբ փորձում ենք չեզոքացնել այն: Նախամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունը չափազանց կարևոր է, որ զույգերը պատկերացնեն՝ ինչ է սպասվում իրենցից, ինչ խնդիրների կարող են բախվել կամ ինչպես հաղթահարել ապագայում որոշ խնդիրներ: Սա օգնում է նաև ավելի լավ հասկանալու դիմացինին: Իսկ երբ գալիս են երիտասարդ ամուսնացած զույգեր, իրենց իսկ խոսքով, արդեն հասկացել են, որ կյանքի իմաստն ու որակը պայմանավորված է առողջ սեռական կյանքով: Ավելին ասեմ, ամուսնական զույգի ընդհանուր ներդաշնակության մեջ կարևորագույն նշանակություն ունի սեռական առողջությունը: Սեռական ցանկացած խնդիր լուրջ ազդեցություն է ունենում մարդու ներաշխարհի վրա: Ես երիտասարդներին խորհուրդ եմ տալիս թույլ չտալ, որ սոցիալական որոշ խնդիրներ անդրադառնան սեռական առողջության վրա: Ինչպես որ որոշ սեռական խնդիրներն են առաջ բերում ամուսնական այլ պրոֆիլի խնդիրներ, այնպես էլ ընդհանուր միջանձնային լարվածությունը, ընտանեկան կոնֆլիկտները կարող են ուղղակիորեն առաջացնել սեռական խնդիրներ: Եվ քանի որ մարդը սոցիալական էակ է՝ չափազանց դժվար է հստակ պահել այդ սահմանը: Ամեն դեպքում պիտի հիշել, որ սեռական առողջությունն ամրապնդում է ներդաշնակ ընտանիքի գոյությունը: Օրինակ՝ ամուսնալուծությունների կառուցվածքում մեծ չափաբաժին ունի սեռական խնդիրների առկայությունը: Վատն այն է, որ զույգը կարող է հասկանալ դա, բայց անհրաժեշտության դեպքում չկարողանա բարձրաձայնել:

- Ի՞նչ դեր ունեն հակաբեղմնավորիչները սեռական առողջության պահպանման հարցում:

- Բարեբախտաբար, ելնելով կողմնակի ռիսկային գործոններից, ներկայումս այնքան տարածվածություն չունեցող վնասակար սովորություններից մեր հասարակությունը դեռ որոշակիորեն լավ վիճակում է սեռական առողջության առումով: Եթե անդրադառնանք սեռավարակներին, ճիշտ է, դրանք իմ ոլորտին չեն վերաբերում, սակայն ասեմ, որ պահպանակի կիրառումը եղել ու մնում է ամենաապահով միջոցը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով վարակվելը կանխելու առումով: Ամեն ջանք պետք է գործադրվի, որ մարդկանց մեջ ամրանա այն գիտակցությունը, որ ինչպես իրենց, այնպես էլ դիմացինի առողջությունը չվնասելու համար պետք է կիրառել անվտանգ սեռական կյանքի բոլոր միջոցները: Իսկ արդեն ընտանիքներում ճիշտ հակաբեղմնավորիչ մեթոդների կիրառումը կօգնի խուսափելու անցանկալի հղիություններից: Զարմանալի է, նույնիսկ մեր այս տեղեկացված դարում մեր հասարակությունում շատ հաճախ հակաբեղմնավորիչ մեթոդներից կիրառում են ընդհատված սեռական ակտի մեթոդը, որը չափազանց բացասական ազդեցություն է գործում հատկապես տղամարդու, նաև կնոջ սեռական առողջության վրա: Մենք, իհարկե, բացատրում, ներկայացնում ենք, բայց հաճախ մարդկանց թվում է, թե հակաբեղմնավորիչ միջոցների կիրառումը խիստ բացասական է անդրադառնալու իրենց առողջության վրա, ինչն այդպես չէ, քանի որ գոյություն ունեն յուրաքանչյուր անհատին համապատասխան հակաբեղմնավորիչ միջոցներ:

- Որո՞նք են մեր ընտանիքներում տարածված սեռական խնդիրները:

- Տղամարդկանց մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրներից պետք է նշել վաղաժամ սերմնաժայթքումը, էրեկցիայի խանգարումը, սեռական ցանկության բացակայությունը կամ պակասը, իսկ կանանց պարագայում՝ օրգազմի արգելակումը կամ բացակայությունը, սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը, վագինիզմը և այլն: Գոյություն ունեն խնդիրներ, որոնք վերաբերում են զույգի սեքսուալ աններդաշնակությանը՝ պայմանավորված մի շարք գործոններով: Սեքսուալ աններդաշնակությունը սեքսուալ խանգարումների մեծ խումբ է, որը զույգային է: Ընդհանրապես սեռական կյանքի ավելի զգայուն կողմը կինն է, նա է ավելի շատ զգում սեռական խնդիրը, բայց կա՛մ բարձրաձայնում է, կա՛մ ոչ: Երբ բարձրաձայնում է և ներդաշնակ մթնոլորտ է ընտանիքում, զույգով են այցելում, իսկ եթե ամուսինը ժխտողական մոտեցում ունի, ապա միայն կինն է գալիս կամ գրում է մեզ: Մենք փորձում ենք այնպես ներկայացնել խնդիրը, որ այդ երևույթը, ինչն ամուսինը գնահատում է որպես նորմա, կազդի նաև նրա առողջության վրա, ուստի ցանկալի է, որ նա էլ անցնի այդ հետազոտությունը:

- Որքանո՞վ է կարևոր սեպտեմբերի 4-ը՝ որպես Սեռական առողջության համաշխարհային օր:

- Այդ օրը խոսում են համընդհանուր սեռական խնդիրների մասին: Դրանց վերաբերյալ սեմինարներ, քննարկումներ և կոնֆերանսներ են կազմակերպվում, և ամեն տարի առաջ է քաշվում մի նոր խնդիր, որը տվյալ տարում պետք է լինի արդիական և գտնվի գիտնականների ուշադրության կենտրոնում: Եվ դա արվում է գիտահանրամատչելի եղանակով: Օրը կարևոր է սեռական խնդիրների արժևորման ու լուծման առումով:

- Ձեր գլխավոր խորհուրդը, որ տալիս եք հիվանդներին, և ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին:

- Հիմնական խորհուրդս այն է, որ չսևեռվեն առկա խնդրի վրա, այլ շարունակեն իրենց առօրյա գործունեությունը. խնդրի լուծմամբ կզբաղվի բժիշկը, որ նրանք հավելյալ բացասական սևեռվածություն չունենան: Իսկ ընթերցողներին կմաղթեմ հնարավորինս խուսափել բոլոր ռիսկային գործոններից: Նաև չպետք է սեռական կյանքն ընկալել միայն մարմնական առումով. դա պետք է լինի սիրո և փոխադարձ վստահության գագաթնակետը:

Արփի Խաչատրյան






Մեկնաբանություններ - 1

caroline     18.02.2018 Սա իմ վկայությունն է այն մարդու լավ աշխատանքի մասին, ով ինձ օգնեց: Իմ անունը Կարոլին Վեյնն է: եւ ես հիմնված եմ Նյու Յորքում, ԱՄՆ-ում: Իմ կյանքը վերադարձավ !!! 8 ամյա ամուսնությունից հետո ամուսինս թողեց ինձ երեք երեխա: Ես զգացի, որ իմ կյանքն ավարտվում էր եւ ընկնում էր: Շնորհիվ Spell Caster անունով Dr.Chamberc, ով ես հանդիպել է առցանց: Մի հավատարիմ օրվա ընթացքում, երբ ես զննում էի ինտերնետի միջոցով, ես փնտրում էի լավ գրատախտակ, որը կարող է լուծել իմ խնդիրները: Ես եկել եմ մի շարք ցուցմունքների մասին, այս հատկանշական աղավաղման մասին: Ոմանք վկայում են, որ իր Ex lover- ն ետ բերեց, ոմանք վկայում են, որ վերականգնում է արգանդը, ոմանք վկայում են, որ նա կարող է ոգեշնչել, որպեսզի ամուսնալուծությունը դադարեցվի եւ այլն: Ես տեսա մի հատուկ վկայություն, որը ես տեսա, որ Գրեյս անունով մի կին էր, նա վկայել է, թե ինչպես է Դոկտոր Քամբերկը վերադարձնել իր Ex lover- ը 72 ժամից պակաս եւ նրա վկայության վերջում նա դադարեցնում է Dr.Chamberc- ի էլեկտրոնային փոստի հասցեն: Այս ամենը կարդալուց հետո որոշեցի դոկտոր Քամբերչին փորձել:
Ես նրան նամակով դիմեցի եւ իմ խնդիրները բացատրեց նրան: Միայն 3 օրվա ընթացքում ամուսինս վերադարձավ ինձ: Մենք լուծեցինք մեր խնդիրները, եւ մենք նույնիսկ ավելի երջանիկ ենք, քան նախկինում: Դրախտ Քարդաշը իսկապես տաղանդավոր է եւ շնորհալի մարդ, եւ ես չեմ դադարում նրան հրատարակել, քանի որ նա հրաշալի մարդ է ... Եթե խնդիր ունեք, եւ դուք փնտրում եք իրական եւ իրական աղաղակ, որը ձեզ համար այդ խնդիրը լուծելու համար: Փորձեք այսօր մեծ Dr.Chamberc- ը, նա կարող է պատասխանել ձեր խնդիրների համար: Ահա իր կոնտակտը `chamberc564@yahoo.com
Շնորհակալություն մեծ դոկտոր Քամբերկին: Կապվեք նրան հետ:
(1) Եթե ուզում եք ձեր նախկին ետ.
(2) եթե դուք միշտ ունեք վատ երազներ:
(3) Ցանկանում եք նպաստել ձեր գրասենյակում:
(4) Դուք ուզում եք կանանց / տղամարդկանց վազել ձեզանից հետո:
5) Եթե ուզում եք երեխա:
(6) [Դուք ուզում եք լինել հարուստ:
(7) Ցանկանում եք կապել ձեր ամուսնուն / կնոջը, հավերժ լինելու համար:
8) Եթե ֆինանսական օգնության կարիք ունեք:
(9) Բուսական խնամք
10) օգնել մարդկանց բանտից դուրս բերել
(11) Ամուսնությունը Spells
(12) Miracle Spells
(13) Գեղեցկության Spells
(14) ՊՐՈՖԵԶԻԱՅԻՆ ՉԱՌՄ
(15) Զվարճություն
(16) Չարիքի աչքերը
(17) Kissing Spell
(18) Հեռացնել հիվանդության հեգնանքներից
(19) ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՆ
(20) ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
(21) Հմայքը, որպեսզի դուք սիրեք ձեզ:
(22) Բիզնեսի հեգնանք:
(23) Գտնել ձեր երկար կորած ընտանիքը:
սա Dr.Chamberc էլ. փոստ `chamberc564@yahoo.com
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: