Հայերեն   English   Русский  

ԵԱՀԿ դիտորդական խումբն անմիջականորեն կրակահերթերի տակ չի եղել. ՀՀ ՊՆ


  
դիտումներ: 1453

Օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ի անցկացրած դիտարկման ժամանակ Ադրբեջանի Զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:

Օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ի անցկացրած դիտարկման ժամանակ Ադրբեջանի Զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Տեղեկությունը հաստատել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դիտորդական խումբն անմիջականորեն կրակահերթերի տակ չի եղել: Հակառակորդի զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղոււթյամբ: Ներկայում պարզում են, արդյո՞ք կրակ է բացվել նաեւ գյուղի ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: