Հայերեն   English   Русский  

Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում


  
դիտումներ: 874

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` սեպտեմբերի 1-ի դրությամբ:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2827): Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2804), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2803), Լևոն Արոնյանը (2802) զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2671) գտնվում է 72-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 79-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը (2652)` 100-րդ:

Լավագույն տասնյակ.

1.Մագնուս Կարլսեն – 2827

2.Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2804

3. Վլադիմիր Կրամնիկ – 2803

4. Լևոն Արոնյան – 2802

5. Ֆաբիանո Կարուանա- 2799

6. Շահրիյար Մամեդյարով– 2797

7. Վիշվանաթան Անանդ- 2794

8. Ուեսլի Սո – 2792

9. Ալեոքսանդր Գրիշչուկ– 2788

10. Հիկարու Նակամուրա- 2781

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2670): Երկրորդ հորիզոնականում է Աննա Մուզիչուկը (2576): Լավագույն եռյակը եզրափակում է Ցզյու Վենցզյունը (2574): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2509) գտնվում է 12-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2415) գտնվում է 51-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2401)` 56-րդ:

Լավագույն տասնյակ.

1.Հոու Յիֆան – 2666

2.Աննա Մուզիչուկ – 2576

3.Ցզյու Վենցզյուն – 2574

4.Համփի Կոներու – 2557

5. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2552

6. Մարիա Մուզիչուկ – 2544

7. Վիկտորիա Չմիլիտե – 2542

8. Կատերինա Լահնո- 2541

9. Լեյ Տինժի– 2534

10. Հարիկա Դրոնավալի – 2528

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2748), Դուդա Յան-Քշիշտոֆը (2697) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2692)եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը (2610) գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը (2570) գտնվում է 17-րդ հորիզոնականում , Մանուէլ Պետրոսյանը (2559)՝ 26-րդ, Տիգրան Հարությունյանը (2520)` 51-րդ, Հարություն Բարսեղյանը (2474)` 95-րդ, Արամ Հակոբյանը (2472)` 96-րդ:

Լավագույն տասնյակ

1.Վեյ Յի – 2748

2.Դուդա Յան-Քշիշտոֆը -2697

3.Վլադիսլավ Արտեմև – 2692

4.իՄաթիաս Բլուբաում – 2633

5.Սյուն Ջեֆֆր– 2633

6. Գրիգորի Օպարին-2633

7. Սեվյան Սամուել – 2610

8. Յորդեն Վան Ֆորեստ -2607

9. Բենջամին Գլեդուրա- 2600

10. Սվանե Ռասմուս– 2595

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:

Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2909): Երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը (2852), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2833) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2820) գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2712) գտնվում է 35-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 37-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2707)` 42-րդ:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2948), Սերգեյ Կարյակինը (2889) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Լևոն Արոնյանը (2863) եզրափակում է լավագույն եռյակը:

Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 23-րդ հորիզոնականում, Տիգրան Լ. Պետրոսյանը (2705)` 38-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 49-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `70-րդ և Կարեն Գրիգորյանը (2665) `74-րդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: