Հայերեն   English   Русский  

Նրանք իրենց թեկնածուին պիտի առաջադրեին և փաստաբանների պալատը փրկեին ինձանից. Արա Զոհրաբյան


  
դիտումներ: 4987

Սեպտեմբերի 9-ին տեղի կունենան ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները:

Որպես թեկնածու ներկայացված է միայն գործող նախագահ փաստաբան Արա Զոհրաբյանը:

Անկախ իր գոչրծընկերների պասիվությունից, փաստաբանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ քարոզարշավը իրականցնում է ակտիվ. «Ի վերջո, փաստաբանական պալատում գործում է կառավարման ժողովրդավարական ձևը:Մեր բոլոր գործընկերները, ովքեր ունեն 10 և ավելի գիտական ստաժ իրավասու էին առաջադրվել»,- ասաց նա:

Թե ինչու մյուսները որոշեցին չառաջադրվել, Արա Զոհրաբյանը կարող է միայն ենթադրել. «Կարծում եմ` նրանք վստահ չէին, որ փաստաբանների մեծամասնությունը վստահության քվեն իրենց կտրամադրի: Ես չեմ ասում, որ արժանիքներով որևէ մեկից լավն եմ: Նման մեծամտությամբ չեմ տառասպում»: Փաստաբանների պալատի նախագահը գտնում է, որ իր ընդդիմախոսներն իրենց ծայրահեղ դրսևորումներում անուղղակիորեն վիրավորանքներ էին հասցնում փաստաբաններին, երբ նշում էին, որ իրենք որակյալ փոքրամասնություն են, երբ նշում էին, որ արտոնագրված փաստաբանը դեռ փաստաբան չի համարվում, քանի որ չի անցել որոշակի ճանապարհ:

Պատասխանելով այն մեղադրանքներին, որ պալատում փաստաբանների վրա ճնշում կա, նախագահը նշեց, որ իրենք դրանում ոչ մի գերատեսչական շահ չունեն:

«Լավ կլիներ, որ միասնական թեկնածուով հանդես գային: Եթե նրանք կարծում են, որ ես սխալ քաղաքականություն եմ վարում և իրենց մոտեցմամբ՝ կործանարար գործունեություն եմ ծավալում, վստահ եմ, որ այս պայմաններում ուղղակի իրենց թեկնածուին պիտի առաջադրեին և փաստաբանների պալատը փրկեին ինձանից»:

Նա ընդգծեց, որ ընտրություններին մասնակցում են փաստաբանների 65 տոկոսը, այսինքն` 35 տոկոսը չի մասնակցում: Եթե Արա Զոհրաբյանը չհավաքի ջայների 50 տոկոսը, նա կզրկվի իր պաշտոնից: Եթե իր գործունեությունին դժգոհ են, Փաստաբանների պալատինախագահը կոչ արեց այդ փաստաբաններին գալ և քվեարկել իր դմե:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: