Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը. Մելանիա Թրամփը Roland Mouret ապրանքանիշի զգեստով. Լուսանկարներ


  
դիտումներ: 2039

ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը ներկա են գտնվել «Հարվի» փոթորկից տուժածների հիշատակին նվիրված պատարագին

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը շատ հաճախ լրատվամիջոցներում քննադատության է ենթարկվում:

«Հարվի» փոթորկից տուժած Տեխաս նահանգ ուղևորվելու ընթացքում բարձրակրունկ կոշիկների ընտրությունը ոչ միանշանակորեն է ընդունվել համացանցի օգտատերերի և նորաձևության քննադատների կողմից, որոնք Մելանիայի կերպարն անտեղին էին համարել: Գրում է Elle.ru-ն:

ԱՄՆ-ի առաջին տիկնոջ հասցեին հնչող քննադատությունների ալիքը չհանդարտվեց անգամ այն բանից հետո, երբ արդեն հենց Տեխասում լրագրողների հետ հանդիպմանը վերջինս ներկայացել էր Adidas Stan Smith սպորտային կոշիկներով:

Սակայն Մելանիա Թրամփի կանացի և նրաբագեղ կերպարը, որը նա ընտրել էր փոթորկի հետևանքով զ ոհերի հիշատակին նվիրված պատարագին ներկա գտնվելու համար, քննադատները դրական են գնահատել:

Մելանիա Թրամփը պատարագին ներկայացել էր Roland Mouret ապրանքանիշի վարդագույն զգեստով և Max Mara նորաձևության տան վերարկուով: Իսկ կերպարն ավարտել էր իր սիրելի Christian Louboutin ապրանքանիշի նավակ կոշիկներով և մեծ արևապաշտպան ակնոցներով:

Մելանիա-կերպար 1

Մելանիա-կերպար 1

Մելանիա-կերպար 1

Մելանիա-կերպար 1

Մելանիա-կերպար 1





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: