Հայերեն   English   Русский  

Արցախի Սոս գյուղում բացվեցին նորակառույց դպրոց և մարզադահլիճ


  
դիտումներ: 3437

Արցախի Սոս գյուղի երեխաները կհաճախեն նորակառույց դպրոց և կունենան մեծ մարզադահլիճ։ Սեպտեմբերի 9-ին դպրոցի բացման արարողությանը ներկա էին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության տնօրեն Սարգիս Քոթանջյանը, ամերիկահայ բարերարներ, այլ պաշտոնատար անձինք և ԱՄՆ-ից ժամանած բարերարներ։

Դպրոցը և մարզադահլիճն իրականություն են դարձել ԱՄՆ-ում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության, Արցախի Հանրապետության կառավարության և ամերիկահայ բարերար Ջերի Թրփանճեանի ֆինանսավորմամբ։ Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական հոգածության ներքո է։ 2010-ին Հիմնադրամի Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությամբ գյուղի 1100 բնակիչներն ապահովվել են կանոնավոր

ջրամատակարարմամբ։ Ֆրանսահայերը նաև 2013-ին ֆինանսավորել են 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: