Հայերեն   English   Русский  

Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ գիտական ծրագրերի ղեկավարների 30%-ը երիտասարդներ են


  
դիտումներ: 4205

35-50 տարեկան միջակայքում մենք ունենք գիտնականների խիստ պակաս:

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի գիտական ծրագրերի մոտ 30%-ը այսօր ղեկավարում են մինչև 30 տարեկան երիտասարդներ: Բայց բանն այն է, որ այդ հաջողություններից հետո աշխարհի տարբեր երկրներից այդ երիտասարդներին հրավիրում են բարձր աշխատավարձով աշխատանքի և նրանք հեռանում են, իսկ 35-50 տարեկան միջակայքում կա վակուում:

Ինչ վերաբերում է երիտասարդների արտահոսքին, պաշտոնյայի խոսքով՝ պետությունը որքան կարողանում է, աջակցում է երիտասարդությանը: Ոչ ԱՊՀ, ոչ էլ նույնիսկ շատ եվրոպական երկրներում նման քանակությամբ երիտասարդական ծրագրեր չկան, ինչքան Հայաստանում կա: Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ գիտական ծրագրերի ղեկավարների 30%-ը երիտասարդներ են:

«Մեր բոլոր գիտական ծրագրերում մեկ երիտասարդ պետք է լինի: Եթե ծրագրում մինչև 30 տարեկան երիտասարդ չի լինում, դրանք ուղղակի չեն ընդունվում»,-ասաց Հարութունյանը՝ նկատելով, որ ուղեղների արտահոսքը միայն Հայաստանի խնդիրը չէ։ Նույնիսկ զարգացած երկրներում երիտասարդ գիտնականները, ինչ-որ մակարդակի հասնելով, ԱՄՆ են մեկնում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: