Հայերեն   English   Русский  

Ալիևը նահանջի քայլեր է անում և ստիպված է լինելու գնալ համագործակցության Միացյալ Նահանգների հետ. քաղաքագետ


  
դիտումներ: 674

Վերջին շրջանում ակնհայտ է դառնում Արևմուտքի և Ադրբեջանի միջև սկսված հակամարտությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա հիշեցրերց, որ դրա շրջանականերում բավական հետաքրքիր փաստաթղթեր հրապարակվեցին, որոնք բացահայտում են Ալիևի վարչակարգի հանցավոր բնույթը թե´ միջազգային քաղաքական, թե´ անվտանգության ապահովման տեսակետից, թե´ երկրի ներսում կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից: Խոսքը գնում է այն մասին, որ բնակչությանը կեղեքելու միջոցով ֆինանսները ծախսվում են իշխանությունների քաղաքական շահերի համար: Հայտնի է նման երկու փաստաթուղթ: Բուլղարական փաթեթում խոսք կար այն մասին, որ ադրբեջանական ավիաընկերությունը 350 թռիչք է կատարել դեպի Սիրիա և հիմնական ռազմամթերք է տեղափոխել ` զինելով ահաբեկչական կազմակերպությունների: Դրանց թվում էին նաև քիմիական վտանգ ունեցող նյութեր:

Սրան հետևեց երկրորդ աղմկահարույց հետազոտության հրապարակումը: Ըստ դրա ՝մոտ 3 միլիարդ եվրո դոլար գումար ադրբեջանական իշխանությունները դուրս են բերել երկրի բանկերից՝ դրանք ճանաչելով սնանկ. «Ըստ էության՝ նրանք քաղաքացիների գումարներն են դուրս բերել երկրից և օգտագործել իրենց քաղաքական շահյերը սպասարկելու համար, եվրապատգամավորներին կաշառելու նպատակով կամ զուտ ընտանեկան ծախսերը հոգալու համար»:

Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ այս սկանդալը մեծ աղմուկ առաջացրեց Ադրբեջանում: Իշխանություններն անգամ ստիպված եղան արագությամբ փակել այդ տեղեկատվական ռեսուրսները: Ադրբեջանում մի քանի օրվա ընթացքում տասնյակ լրատվամիջոցներ փակվեցին, այդ թվում՝ ռուսական, հայկական:

Քաղաքագետն ընդգծեց՝ նման փաստաթղթերը երբեք պատահաբար ի հայտ չեն գալիս.«Դատելով Ադրբեջանի իշխանությունների հետագա քայլերից, հատկապես քաղաքական հետապնդման ենթարկված անձանց հանդեպ նախօրեին Ալիևի ներման քայլից՝ պարզ է դառնում, որ սպառնալիքը նրանց համար մեծ է: Միջազգային սանկցիաների չենթարկվելու համար նրանք ստիպված եղան ազատել Լապշինին, ներում շնորհեցին «Թուրան» գործակալության տնօրենին»,- ասաց նա՝ նկատելով ՝ ադրբեջանական քարոզչական մեքենան փորձում է հաշտության եզրեր գտնել ԱՄՆ-ի հետ՝ եղած բոլոր խնդիրները բարդելով Օբամայի աշխատակազմի վրա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Ալիևը նահանջի քայլեր է անում և ստիպված է լինելու գնալ համագործակցության Միացյալ Նահանգների հետ՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության , դեմոկրատիայի հարցերում:

Բացի այդ, պարզ է դառնում, որ եթե կան մեխանիզմներ ճնշելու Ալիևի վարչակազմին, օրինակ, քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում, ապա նույն մեխանիզմները կարելի է գործածել սահմանում իրավիճակը կարգավորելու և ռազմատենչ քաղաքականությունից Ադբեջանին ետ կանգնեցնելու համար: Խոսքը նախադեպային մեխանիզմների մասին է, որոնք մինչ այժմ չեն կիրառվել:

«Մինչ օրս ԱՄՆ-ը սահմանափակվում էր քննադատական հոդվածներ գրելով Ադրբեջանի մասին: Հիմա դա փոխվել է: Մեխանիզմների կիևառումը աշխարհաքաղաքական հետևանքներ է ունենալու ոչ միայն Արևմուտք-Ադրբեջան հարաբերություններում, այլև ՌԴ-ի և Իրանի հետ Ադրբեջանի հարաբերություններում: Եթե Ադրբեջանին ճնշելու ճանապարհով Արևմուտքը փորձում է ուժեղացնել իր ազդեցությունն այդ երկրի վրա, բնականաբար, համարժեք քայլեր պետք է սպասել մեր տարածաշրջանում շահեր հետապնդող ուժային այլ կենտրոններից»,- ասաց քաղաքագետը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանն այս սկանդալը կարող է օգտագործել քարոզչական նպատակներով:

Մյուս հարցը կապված է անվտանգության ապահովման խնդիրների հետ.«Ուկրաինական ճգնաժամի սկսվելուց ի վեր, երբ տարածաշրջանում ՌԴ-ԱՄՆ համագործակցությունը դադարեց, կոնֆլիկտը զսպվում է բացառապես հայկական զինված ուժերի պատրաստականության շնորհիվ և միջազգային զսպման մեխանիզմները չէին աշխատում: Սակայն հիմա մենք տեսնում ենք, որ դրանք կան և կարող են արդյունավետ լինեն: Այդ մեխանիզմները պետք է ուղղվեն տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: