Հայերեն   English   Русский  

​Ընդհանուր անզգայացում. 7 հետաքրքիր փաստ


  
դիտումներ: 694

200 տարի է, ինչ անզգայացումը իրականացվում է հիվանդանոցներում՝ ցավը կանխելու համար, բայց չնայած դրա լայն տարածմանը՝ բժիշկները ամեն ինչ չէ, որ գիտեն դրա մասին:

Աշխարհում միլիոնավոր մարդիկ են անզգայացմամբ վիրահատվում, բայց դեռ կան փաստեր, որոնք մտահոգում են:

  • 1. Անզգայացումը իրականում չի քնեցնում

Անեսթեզիոլոգները հաճախ իրենց հիվանդներին ասում են, որ «քնելու են», բայց ճշմարտությունն այն է, որ նրանք հայտնվում են կոմայի մեջ:

  • 2.Դուք կարող եք արթնանալ վիրահատության ժամանակ

Անզգայացած հիվանդները կարող են արթնանալ վիրահատության ընթացքում: Դա հազվագյուտ երևույթ է, բայց երբեմն հիվանդները կարողանում են զգալ շուրջը կատարվող ամեն ինչ՝ ցավ, ճնշում և այլն:

  • 3.Անզգայացումըամնեզիաէառաջացնում

Ընդհանուր անզգայացումը հանգստացնում է, կանխում է ցավը և կարող է առաջացնել ամնեզիա՝ հիշողության խանգարում: 2012-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ինհալացիոն անզգայացումը մկների ուղեղներում փոփոխություններ է առաջացնում: Անցգայացումը թունավորում է այն բջիջները, որոնք պատասխանատու են հիշողության և սովորելու համար:

  • 4.Անզգայացման ենթարկված տարեցների մոտ թուլամտության առաջացման հավանականությունը մեծանում է 35%-ով

Մինչև 6 ամիս կպահանջվի, որ վիրահատության ընթացքում ընդհանուր անզգայացման ենթարկված տարեցները վերադառնան բնականոն կյանք: Հետազոտողների կարծիքով՝ անզգայացումը առաջացնում է նյարդային հյուսվածքների բորբոքում, որը բերում է հետվիրահատական ճանաչողական դիսֆունկցիայի կամ Ալցհեյմերի հիվանդության նախանշանների:

5. Վաղ հասակում հաճախակի անզգայացումը կարող է առաջացնել նեյրոզարգացման հետ կապված խնդիրներ

2012 թվականին Pediatrics ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը պարզել է, որ մինչև 3 տարեկանը 2 անգամից ավելի անզգայացման ենթարկված երեխաների մոտ ավելի հաճախ են առաջացել ուսման հետ կապված խնդիրներ:

  • 6. Որոշ մարդիկ անզգայացնողների հանդեպ հազվագյուտ ալերգիկ ռեակցիա ունեն

Անգամ եթե նախկինում ալերգիա չեն ունեցել, հիվանդները կարող են վիրահատության ժամանակ ալերգիկ ռեակցիա ունենալ, ինչը հայտնի է «չարորակ հիպերտերմիա» անունով:

  • 7. Ծխողներին անզգայացնողի ավելի մեծ չափաբաժին են տալիս

Ծխողներին և երկրորդային ծխի ենթարկվողներին անզգայացնելու համար, հնարավոր է, ավելի շատ անզգայացնող դեղամիջոց պահանջվի: Ծխախոտի ծուխը խոչընդոտում է նաև շնչառական ֆունկցիային, ինչը վիրահատության ժամանակ թուլացնում է ցավի հանդեպ դիմադրողականությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: