Հայերեն   English   Русский  

​Բոտոքսի ներարկումների մասին 10 ամենակարևոր հարցերի պատասխանները


  
դիտումներ: 773

Բոտոքսը կոսմետոլոգիայի մեջ սկսել են կիրառել գրեթե երկու տասնամյակ առաջ, երբ ակնաբույժ Ջին Քարուտերը, որը աչքի շլություն է բուժում, նկատել էր, որ բոտուլոքսինի կիրառումից հետո աչքերի շուրջ կնճիռները հարթվում են:

Իսկ այժմ արդեն բոտոքսի ներարկումները իսկական փրկություն են դարձել միլիոնավոր կանանց համար, ովքեր չեն ցանկանում իրենց դեմքի վրա կնճիռներ և «սագաթաթիկներ» (մանր կնճիռներ աչքերի անկյունից դեպի քունքը) տեսնել: Գրում է Cosmo.ru-ն:

Իսկ ինչպե՞ս վարվեն այն կանայք, որոնք ցանկանում են բոտոքսի ներարկումներ փորձել, սակայն վախենում են: Քանի որ բոտուլոքսինի ներարկումների մասին մինչև այժմ սարսափելի պատմություններ են տարածված: Այդ տարածված պատմություններից մեկն այն մասին է, որ եթե բոտոքսը ճակատի մեջ են ներարկում, թունավոր նյութի մի մասը ներթափանցում է ուղեղ, իսկ դրա արդյունքում մարդը հիմարանում է: Սա, իհարկե, ոչ այլ ինչ է, քան միֆ:

Իսկ այդ սարսափելի պատմություններից ազատվելու նպատակով Cosmo.ru կայքի թղթակիցը բոտքոսի մասին 10 ամենամտահոգիչ հարցերն ուղղել է մասնագետին` GLMED երկարակեցության և գեղեցկության պալատի գլխավոր բժիշկ, հակատարիքային բժշկության մասնագետ Յուրի Մեդինովսկին:

-Մի՞թե բոտոքսն իսկապես վտանգավոր չէ:

-Շատերին սարսափեցնում է բոտոքսի բժշկական անվանումը` բոտուլոքսինը: Սակայն կոսմետիկ նպատակներով կիրառվող այդ թունավոր նյութի դոզան բացարձակապես անվտանգ է և որևէ հիվանդություն չի առաջացնում: Հենց դա է հակատարիքային բժշկության գլխավոր խնդիրներից մեկը` օրգանիզմի վրա ազդեցության տեսանկյունից հետևել ցանկացած բժշկական միջամտության:

Պետք չէ բոտոքսից վախենալ: Մեր վատ սովորությունները, տանը և աշխատավայրում սթրեսները, արտանետվող գազերը, որ մենք շնչում ենք, շատ ավելի վնասակար են: Իսկ բոտուլինաթերապիայի արդյունքում մենք հայելու մեջ տեսնում ենք մեր գեղեցիկ, երիտասարդ դեմքը և մի փոքր ավելի երջանիկ դառնում:

բոտոքսի ներարկումներ











՞րբ կարելի է բոտոքսի ներարկումներ սկսել:

-Տարիքը բոտոքսի օգտագործման ցուցումներից չէ, այլ դեմքի կնճիռների առկայությունը, որոնք կարող են ձևավորվել նաև 20 տարեկանում: Բոտոքս կարելի է ցանկացած տարիքում ներարկել, եթե խորը կնճիռները բացակայում են, քանի որ արդյունք ցանկացած դեպքում կարող է լինել: Սակայն քանի որ տարիքի հետ մկանների ուժը նվազում է, հետևաբար բոտուլինաթերապիայի համար դոզան ևս պետք է նվազի:

-Կարելի՞ է բոտոքսի ներարկումներից կախվածություն ձեռք բերել:

-Չնայած բավականին տարածված մոլորությանը` բոտոքսը կախվածություն չի առաջացնում: Եթե բոտուլոքսինի դոզան և ներարկումների միջև ինտերվալը ճիշտ ընտրված են (իսկ դա միայն բժիշկը կարող է անել), ապա մկանները շարունակում են արձագանքել բոտոքսին:

-Ինչպե՞ս ինքներս մեզ ներարկումներին պատրաստենք:

-Բոտոքսը նաև «ճաշի ընդմիջման պրոցեդուրա» են անվանում այն պատճառով, որ այն շատ ժամանակ չի խլում և հատուկ նախապատրաստություն չի պահանջում: Պրոցեդուրայից հետո կարելի է շարունակել սովորական կենսակերպը, սակայն առաջին ժամերի ընթացքում պետք է փորձել չկռանալ, հորիզոնական դիրք չընդունել և ներարկումների հետքերը չտրորել:

-Իսկ եթե դեմքս «դիմակի» նման սառչի՞:

-Շատերի մոտ բոտոքսը «գիպսային» դեմքի հետ է ասոցացվում: Նման արդյունքի կարելի է հանգել այն դեպքում, եթե բոտոքսի ներարկումները կատարվում են այն տարիքում, երբ դեռևս միմիկական կնճիռները բացակայում են կամ չափազանց մեծ քանակությամբ են օգտագործում:

-Որքա՞ն ժամանակ է տևում ազդեցությունը:

-Պրոցեդուրայից հետո ազդեցությունը վեց ամիս պահպանվում է, սակայն շատ բան կախված է նրանից, թե ինչ կենսակերպ է մարդը վարում և ինչպես է նյութափոխանակությունը տեղի ունենում: Եթե մարդն ակտիվորեն սպորտով է զբաղվում, շատ է արևայրուք ընդունում, արագ նյութափոխանակություն ունի, այն կարող է 3 ամիս տևել:

-Որքա՞ն հաճախ կարելի է պրոցեուրան կրկնել:

-Բոտոքսի կրկնվող ներարկումները պետք է կատարվեն միայն այն ժամանակ, երբ նյութը լիովին դուրս է գալիս օրգանիզմից: Պրոցեդուրաների արանքում, որպեսզի մկանները ակտիվ լինեն, դեմքի միկրոտոկեր կամ մերսում են նշանակվում: Այս ընթացակարգերը բարելավում են միկրոշրջանառությունը և ավշային հոսքը դեմքի մկանների մեջ, ինչը նշանակում է, որ մկանները կմնան ակտիվ և բոտոքսի հետագա ներարկումները կշարունակեն արդյունավետ լինել:

-Ինչո՞վ է բոտոքսը ֆիլլերներից տարբերվում:

Եթե բոտոքսը նախատեսված է դեմքի միմիկական կնճիռների վրա ազդելու համար, ապա ֆիլլերները օգտագործվում են խորը ստատիկ կնճիռները «լցնելու» համար, ինչին բոտոքսը ընդունակ չէ: Նրանք ունեն ազդեցության և կիրառման տարբեր մեխանիզմներ: Բոտոքսը մկանների հետ աշխատանք է, մենք հանգստացնում ենք մկանները, դրանք ուղղվում են և հենց դրա շնորհիվ կնճիռները հարթվում են: Իսկ ֆիլլերները` դա ծավալ է, «դատարկությունների լցոնում», ավելացում այնտեղ, որտեղ սկզբնապես կարիքը կա: Ի տարբերություն բոտոքսի` ֆիլլերները մենք ներարկում ենք այնտեղ, որտեղ գտնվում են ճարպային հյուսվածքները, որպեսզի այն ներդաշնակորեն բաժանվի և անհրաժեշտ ծավալ տա: Հինգերորդ սերնդի ֆիլլերները հիալուրոնիկ թթու են պարունակում, որը մաշկին առաձգականություն է հաղորդում:

-Ինչպիսի հակացուցումներ գոյություն ունեն:

-Բոտոքսի համար հակացուցումներն են` օնկոլոգիան, հղիությունը և լակտացիան, բորբոքումների առկայությունը, դեմքի վրա հերպեսի վարակը, ցանկացած քրոնիկական հիվանդությունների սրացումը: Բայց նախքան որևէ ներարկում կատարելը, անհրաժեշտ է անհատական անհանդուրժողականության փորձարկումներ կատարել: Ալերգիկ ռեակցիաները մինչև անաֆիլակտիկ ցնցումներ կամ դեղի մերժումը դեռևս ոչ ոք չեղյալ չի հայտարարել, այնպես որ պետք է ապահովեք ինքներդ ձեզ:

-Որտե՞ղ է ցանկալի է ներարկումները կատարել:

-Մի տնտեսեք գեղեցկության պրոցեդուրաների վրա: Դուք կարող եք լավագույն արդյունքի հասնել միայն վստահելի կլինիկայում լավ, փորձառու մասնագետի վստահելու դեպքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: