Հայերեն   English   Русский  

Ծանրամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը


  
դիտումներ: 207

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

Մարզիկները նախապատրաստվում են հոկտեմբերի 15-ից 22-ը Ալբանիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական (20 եւ 23 տարեկաններ) առաջնությանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հավաքն ընթանում է պլանի համաձայն.

«Քանի՞ մարզիկ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը եւ ովքե՞ր, հիմա ասել չեմ կարող: Առջեւում դեռ մեկ ամիս կա: Ամեն բան հայտնի կդառնա հավաքների ավարտին: Ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին, նրանք էլ կմեկնեն մրցման», - ասաց Փաշիկ Ալավերդյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: