Հայերեն   English   Русский  

Իսրայելը սատարում է անկախ Քրդական պետության ստեղծմանը


  
դիտումներ: 402

Իսրայելը աջակցում է Քրդական պետության ստեղծմանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն:

«Իսրայելը պաշտպանում է սեփական պետությունը ստեղծելու քուրդ ժողովրդի օրինական ջանքերը»,-ասել է Նեթանյահուն:

Իրաքի քրդերը պատրաստվում են հանրաքվեին, որին սակայն դեմ է պաշտոնական Բաղդադը: Երեքշաբթի օրը Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ի հանրաքվեն կայանալու է:

Նեթանյահուն հավելել է, որ չնայած դրան՝ Իսրայելը Թուրքիայի հետ համակարծիք է Քրդստանի աշխատավորական կուսակցության հարցում՝ այն համարելով ահաբեկչական խմբավորում:

Հիշեցնենք, որ Իրաքի հարևանները՝ Թուրքիան, Իրանն ու Սիրիան դեմ են քրդերի անկախության հանրաքվեին՝ վախենալով, դա կարող է անջատողականություն հրահրել իրենց երկրների քուրդ բնակչության շրջանում:

Քրդերը անկախ պետության են ձգտում Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Օսմանյան կայսրության փլուզումից հետո գաղութատիրական ուժերը բաժանեցին Մերձավոր Արևելքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: