Հայերեն   English   Русский  

Աշտարակում մայրը 2 ամսական երեխային վաճառել է 200 000 դրամով


  
դիտումներ: 513

Նորածնի առք ու վաճառքի հերթական դեպքն է գրանցվել:

Ըստ մեր տեղեկությունների՝ 32-ամյա կինն իր 2 ամսական երեխային վաճառել է նախորդ տարվա վերջին:

Կինը երեխային վաճառել է Արագածոտնի մարզի բնակիչ ամուսինների: Երեխայի առք ու վաճառքի գործողությունը կատարվել է Աջափնյակ վարչական շրջանում:

Սեփական երեխային ընդամենը 200 000 ՀՀ դրամով վաճառած կինը երեխային լույս աշխարհ է բերել 2016թ. հոկտեմբերին, որից կարճ ժամանակ անց, ինչպես արդեն նշեցինք, փոքրիկին վաճառել է:

Ոստիկանությունում կատարվում է հետաքննություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: