Հայերեն   English   Русский  

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԻՊ-ը գումարներ է փոխանցում Եվրոպա


  
դիտումներ: 559

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սկսել է վերահսկվող տարածքից գումարներ փոխանցել դեպի Եվրոպա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դմիտրի Ֆեոկտիստովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե նախկինում մենք խոսում էինք այն մասին, որ ԻՊ-ը կենտրոնացնում է ֆինանսները վերահսկվող տարածքներում, հավանաբար կանխազգալով անխուսափելի պարտությունը և տարածքների կորուստը, ապա այժմ սկսում է բոլոր միջոցները հակառակ ուղղությամբ փոխանցել, որոնց թվում նաև եվրոպական երկրներ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:

Նա նշել է, որ այդ միջոցներն անկասկած կօգտագործվեն ԻՊ-ի խմբավորումներին աջակցելու և ահաբեկչություններ կատարելու համար:

Ֆեոկտիստովը նաև ընդգծել էր, որ առաջին անգամ ահաբեկիչների վերահսկվող տարածքներից հակառակ ուղղությամբ ֆինանսական հոսքերի տեղաշարժ է գրանցվել:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը արգելափակել էր ԻՊ-ի գլխավոր գանձապետի միջոցները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: