Հայերեն   English   Русский  

​Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը


  
դիտումներ: 792

Նյու Յորքում պաշտոնապես մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի նստաշրջանը, իսկ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը ստանձնել է նախագահությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը բացված եմ համարում», - РИА Новости լրատվական գորևծակալությունը մեջբերում է Լայչակի խոսքերը:

Տարածված հաղորդագրության համաձայն` առաջին լիագումար նիստը բացվել է աղոթքի և մտորումների համար մեկ րոպե լռությամբ:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն հայտարարել էր, որ ուկրաինական կողմը Ռուսաստանի համար Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում «շատ անակնկալներ» է նախապատրաստել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: