Հայերեն   English   Русский  

«Կարծում եմ Լապշինը որոշ ժամանակ իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու»


  
դիտումներ: 2083

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախ այցելելու համար ձերբակալված Լապշինի ազատ արձակմանը:

«Կարծում եմ հարևան կոչված երկրի «հումանիստ» միապետի կողմից օրերս «համաներման միջոցով ազատություն ստացած» Ալ. Լապշինը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ կգտնի սեփական վերաբերմունքն արտահայտելու այն ամենի մասին, ինչն ադրբեջանական ագիտպրոպն, իրեն հատուկ ձեռագրով, փորձեց վերագրել ճաղերի հետևում հայտնված բլոգերին: Հակառակ դեպքում վերջինս կնմանվի «հաքքինազցի» ֆատուլաևին և ապշերոնյան խանության այն քարոզիչներին, ովքեր տարիներ առաջ «վաստակելով» պայմանական ազատություն, անվերադարձ կորցրին ճշմարտության աչքերին նայելու կարողությունը»,-գրել է Հասրաթյանը:

Արդեն տեղեկացրել ենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր առավոտյան մեկնել է Ադրբեջանից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: