Հայերեն   English   Русский  

​Լոլիկի մարինադ


  
դիտումներ: 6603

Մարինադը կարելի է պատրաստել ճաշելուց մի քանի րոպե առաջ: Ձեռքի հետ պատրաստվող այս թեթև խավարտը, որ կարելի է մատուցել երկրորդ ճաշատեսակի հետ, կհարստացնի ուտեստի համը:

Սա հաճելի խավարտ է նաև այն իմաստով, որ հիմա՝ այս շրջանում, լոլիկն արդեն առաջին թարմության նրբությունը կորցրել է: Իսկ այս մարինադի համար այն պետք է բարակ շերտերով կտրատել: Պատրաստման վրա ընդամենը 30 րոպե է ծախսվում:

Բաղադրությունը

5 լոլիկ

3-4 պճեղ սխտոր

0,5 թեյի գդալ աղ

0,5 թեյի գդալ շաքարավազ

1 թեյի գդալ մանանեխի մածուկ

3 ճաշի գդալ ձեթ

1 ճաշի գդալ քացախ

սև պղպեղ, մաղադանոս, համեմ, ռեհան (ըստ ճաշակի)

Պատրաստումը

Լոլիկը լվանալ ու կտրատել կլոր շերտերով: Կանաչին լվանալ ու մանրացնել, մաքրել սխտորն ու ճզմել:

Առանձին խառնել մանանեխը, քացախը, ձեթը, աղն ու շաքարավազը, մանրացրած կանաչին ու սխտորը:

Թասի մեջ լոլիկը դասավորել 3 շերտով ու ստացված խառնուրդը լցնել վրան: Թասը ծածկել ու դնել սառնարանը 30 րոպե:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: