Հայերեն   English   Русский  

Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի աղջիկների թիվն ավելացել է (լուսանկարներ)


  
դիտումներ: 3494

2016-2017 ուսումնական տարում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն ունեցել է 28 շրջանավարտ, որից 26-ը հայտ է ներկայացրել ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը և հավելել, որ նրանցից 10 շրջանավարտ ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 1 աղջիկ էլ ընդունվել է Ա. Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ՝ մնացածները ՌԴ տարբեր ուսումնական հաստատություններ:

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան«Այս տարի ընդունված 56 սանից 7-ն աղջիկներ են. նրանք անցել են նախնական զինվորական պատրաստության կատարելագործման դասընթացներ: Նախորդ տարվա համեմատ այս տարվա ընդունվածների կրթական մակարդակը որոշակիորեն բարձր է, որն էլ հեշտացնում է կրթադաստիարակչական աշխատանքները: Տարեցտարի ավելանում է վարժարան ընդունվող աղջիկների թիվը. այս պահին վարժարանում սովորում է 17 աղջիկ: Աղջիկների մուտք վարժարան՝ ազդում է տղաների պահվածքի, խոսքի կուլտուրայի վրա, խթանում գրական-գեղարվեստական միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը»,-նշել է Վ. Հակոբյանը:

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան

Ալյոնա ԳրիգորյանՌազմամարզական վարժարանի հայոց պատմության և հասարակագիտության դասախոս Ալյոնա Գրիգորյանը, խոսելով կրթարանի ուսուցման պրոցեսի մասին, նշել է, որ վարժարանում դասավանդում են ընդհանուր հոսքի առարկաներ, սակայն շեշտը դրվում է բնագիտական առարկաների վրա:

«Մինչ ուսումնական տարվա մեկնարկը 1 շաբաթ ժամկետով աշակերտները գալիս են վարժարան և ծանոթանում նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկային: Այդ ժամանակամիջոցում ծանոթանում են նաև վարժարանի ներքին կարգուկանոնին: Իսկ արդեն սեպտեմբերից, որպես վարժարանի սան կանոնավոր հաճախում են դասերի»,- մասնավորապես ասել է Ա. Գրիգորյանը:

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան

Բորիս Ջալալյան

Առաջին կուրսի ուսանող Բորիս Ջալալյանը մեզ հետ զրույցում ասել է, որ մանկուց է երազել զինվորական կրթություն ստանալու մասին:

«Ընտանիքս համաձայնել է, որ ընդունվելով ռազմամարզական վարժարան իրականացնեմ իմ երազանքը: Հեշտությամբ եմ հարմարվել վարժարանի կարգ ու կանոնին, ձեռք եմ բերել նոր ընկերներ: Ինձ լավ եմ զգում, որովհետև մեզ հետ աշխատում են փորձառու, գրագետ սպաներ, ովքեր ցուցաբերում են բարիացակամ վերաբերմունք: Վարժարանն ավարտելուց հետո որոշել եմ ուսումս շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում»,-ասել է Բ. Ջալալյանը:

Ինգա ԵփրեմյանՎարժարանի երրորդ կուրսի սան Ինգա Եփրեմյանը երազում է դառնալ զինվորական իրավաբան, պաշտպանել զինվորների և սպաների իրավունքները:

«Ես ևս հարմարվել եմ վարժարանի առօրյային: Տղաների հետ մեր շփումը լինում է միայն դասերի ժամանակ:

Մեր՝ աղջիկներիս ներկայությունը տղաների վարքի վրա շատ դրական է ազդում»,-նշել է Ի. Եփրեմյանը:

Արփինե Ավանեսյան

Իսկ Արփինե Ավանեսյանն էլ ասել է, որ իր ռազմական կրթություն ստանալու որոշումը առաջացել է ապրիլյան պատերազմից հետո. այդ օրերի ծանր կորստյան ցավը, հաղթանակի հպարտությունն անտարբեր չի թողել ոչ ոքի:

«Եթե մենք միասին ենք, ուրեմն անկոտրում ենք. մեզնից յուրաքանչյուր ոք այսպես է մտածում և պատրաստ է հաղթանակների: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին, որ ընտրեն զինվորականի մասնագիտություն: Ինձ ոգևորողը հայրս էր. նա երազում է, որ իր աղջիկը մի օր կդառնա գեներալ»

 Ռոբերտ ՊողոսյանԵրկրորդ կուրսի ուսանող Ռոբերտ Պողոսյանն իր խոսքում նշել է,

որ ինքը ցանկություն ունի կրթությունը շարունակի ՌԴ-ն ռազմական ոստիկանությունում:

«Այստեղ՝ ռազմական վարժարանում մենք տղամարդ ենք դառնում,

ձեռք բերում կամքի ուժ և տոկունություն, որպեսզի իշտ պատրաստ լինենք հայրենիքի պաշտպանության համար նվիրվելու»,-Ռ. Պողոսյան:

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: