Հայերեն   English   Русский  

​Օրվա կերպարը. Մելանիա Թրամփը Monique Lhuillier ապրանքանիշի զգեստով. Լուսանկարներ


  
դիտումներ: 1846

Պատահաբար չէ, որ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփին շատ հաճախ աշխարհի ամենաոճային կանանցից մեկն են համարում: Նախօրեին ԱՄՆ-ի առաջին տիկինը ևս մեկ անգամ ապացուցել է, որ արժանի է այդ կոչմանը` մեկ օրում երեք տարբեր կերպարներով ներկայանալով: Գրում է Elle.ru-ն:

Առաջին տիկնոջն առավոտյան Վաշինգթոնից Ֆլորիդա ուղևորվելիս նկատել են Ralph Lauren ապրանքանիշի սև գույնի կոստյումով, բաց երանգի տաբատով և Chanel նորաձևության տան ցածրակրունկ կոշիկներով:

Արդեն Ֆլորիդայում Մելանիա Թրամփը հայտնվել է JBrand և JCrew ապրանքանիշերի ջինսերով և վերնաշապիկով, ինչպես նաև հասցրել ցածրակրունկ կոշիկները Converse սպորտային կոշիկներով փոխարինել:

Սակայն երեկոյան Թրամփները Վաշինգթոն են վերադարձել, որպեսզի մասնակցեն Սպիտակ տանը կազմակերպված պատվավոր ընդունելությանը:

Ընդունելությանը ԱՄՆ-ի առաջին տիկինը ներկայացել է Monique Lhuillier նորաձևության տան 8000 դոլար արժողությամբ շքեղ զգեստով: ԱՄՆ-ի առաջին տիկինն առաջին անգամ չէ, որ նախապատվություն է տալիս հենց այս ապրանքանիշին:

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: