Հայերեն   English   Русский  

ՌԴ-ում Իրաքի դեսպանը բացառել է քրդերի հետ ռազմական բախման հնարավորությունը


  
դիտումներ: 563

Ներկայումս Բաղդադի և Էրբիլի միջև զինված բախման հավանականությունը բացառվում է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Իրաքի դեսպան Հայդար Մանսուր Հադին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ներկայումս հակամարտությունն ամբողջովին բացառվում է: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ գիտակցում են, որ նման հակամարտությունը կողմերից յուրաքանչյուրի համար բացասական հետևանքներ կունենա », - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Հադի խոսքերը:

Նա նշել է, որ Իրաքի կառավարությունը ունի բոլոր հնարավորությունները երկրի կայունությունը և միասնությունն ապահովելու համար:

Ավելի վաղ դեսպանը հայտարարել էր, որ Իրաքը քրդերին կոչ է անում երկխոսություն հաստատել սահմանադրության շրջանակներում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե անցկացվեց:

Սեպտեմբերի 30-ին Իրաքյան Քրդստանի խորհրդարանը դեմ էր արտահայտնվել Բաղդադի հրամանագրերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: