Հայերեն   English   Русский  

Հայտնի է դարձել Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկրի անունը


  
դիտումներ: 1805

Խաղաղության նոբելյան մրցանակի արժանացել է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությունը (ICAN): Այդ մասին հաղոդրվել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի պաշտոնական թվիթերյան էջում: Գրում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ 2016 թ. Խաղաղության նոբելյան մրցանակի արժանացել էր Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) հետ հակամարտության դադարեցման գործում գործադրած ջանքերի համար:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել է ճապոնական ծագումով բրիտանացի գրող Կադզուո Իսիգուրոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: