Հայերեն   English   Русский  

Պապիկները կարող են շարունակել հազալ, բայց թոռնիկներից սիգարետի հոտ չպետք է գա. Լևոն Ալթունյան


  
դիտումներ: 606

Առողջապահության նախարարության առաջնահերթ ծրագրերի թվում են ոչ վարակիչ հիվանդություներրի կանխարգելումը, վաղ հայտնաբերումն ու վերահսկումը, առողջ ապրելակերպի ներդրումն ու ծխախոտի դեմ պայքարը:

Այս մասին այսօր լրագրողների հեր հանդիպման ժամանակ խոսեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ամփոփելով նախորդ ամիսներին կատարված աշխատանքը:

Նա նշեց, որ իր պաշտոնավարման շրջանում աշխատել են երկու ուղղությամբ՝ հիվանդությունների կանխարգելում և հիվանդաբուժություն:

«Առաջին հերթին խոսքը վերաբերում է պատվաստմանը: Սա մի գործառույթ է, որովհ Հայաստանը գտնվում է առաջատար երկրների շարքում և տարածաշրջանում և առաջինն է տարածաշրջանում»,-նշեց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ վերջերս հաստատվել է մի դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է սկրինինգային միջոցառումների բարելավում:

Կարևոր ծրագիր է նաև հակածխախոտային պայքարը: նա նկատեց, որ այս հարցում մի շարք տարաձայնություններ կային, սակայն համոզված է՝ այս ծրագիրը պարտավոր է հաջողության հասնել Հայաստանում. «Մենք պետք է հասցնենք բնակչությանը՝ եթե մեծահասակը ծխում է, նա կարող է շարունակել ծխելը: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ երիտասարդ սերունդը չվերցնի ծխախոտը և ծխի: Մի խոսքով՝ Պապիկները կարող են շարունակել հազալ, բայց թոռնիկները չպետք է ծխեն և պետք է առողջ լինեն և սիգարետի հոտ նրանցից չպետք է գա»-ասաց նա։

Նա ընդգծեց, որ այսօր սիրտ-անոթային հիվանդություններն առաջին տեղում են մահացությունների պատճառների թվում. «Երիտասարդը հիմնականում հետևում է մոդային, բայց մենք վճռական ենք լրագրողների հետ աշխատել այնքան, որ ծխելը դարձնեք ոչ մոդայիկ գործառույթ»,-ասաց նախարարը:

Հաճախորդ-բժշկական կազմակերպություններ փոխհարաբերություններում ծագող վեճերի լուծման համար մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: Այս ինստիտուտը գործում է 40 երկրում «Այն երկաստիճանի համակարգ է: Առաջին համակարգը գործում է հիվանդանոցներում, բժշկական հաստատություններում և ներկայացնում է տնօրենի տեղակալի պաշտոնը, ով պարտավոր է քաղաքացիների բողոքները քննել և տալ պատասխան:

Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի գրեթե 100 000 շահառուի բժշկական օգնությունը կազմակերպվում է ապահովագրության միջոցով:

Տարվա նորարարություններից է էլեկտրոնային առողջապահական համակարգը, որը նաև այցելուին տրամադրած ծառայությունների և դրանց որակի նկատմմաբ բնակչության կողմից վերահսկման և գնահատման գործիք է: Հետագայում այն մասնագետի մոտ առցանց հերթագրվելու և բժշկի աշխատանքը գնահատելու հնարավորություն կընձեռի:

Շարունակվել են Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով տուբերկուլոզի դեմ պայքարի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրերին աջակցության եռամյա ծրագրերը:

Նախաքաղցկեղային և քաղցկեղային վիճակների նվազեցման նպատակով նախատեսվում է 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման ներդրում: ՄՊՎ-ի դեմ պատվաստումներ իրականացնող 71 երկրի փորձը վստահեցնում է, որ այն անվտանգ է և արդյունավետ:

Նախարարը տարին արդյունավետ է գնահատում միջազգային համագործակցության տեսանյկունից: Համագործակցության ծրագրեր են իրականացվում Չեխիայի, Վրաստանի, Չինաստանի և Ռուսաստանի հետ:

Մշակվել են Դեղերի մասին ՀՀ օրենքից բխող Կառավարության 13 որոշման և նախարարի 7 հրամանի նախագծեր, որոնք համաձայնեցվել են նաև Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված դեղերի շրջանառությանն առնչվող որոշումների հետ: Դեղերի անվտանգ և արդյունավետ կիրառումը խթանելու նպատակով իրականացվել են հակամանրէային դեղերի նշանակումների ուսումնասիրություններ հիվանդանոցներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: