Հայերեն   English   Русский  

Իդլիբի գործողությունից հետո Թուրքիան կշարունակի գործել Սիրիայում. Էրդողան


  
դիտումներ: 1228

Թուրքիան Իդլիբում դեսկալացիայի գոտու անվտանգությանն ուղղված գործողությունն ավարտելուց հետո կշրունակի գործել Սիրիայում, որպեսզի թույլ չտա «սահմանին ահաբեկչական միջանցքի ստեղծումը»:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աֆիոնքարահիսար նահանգում համայնքային ղեկավարության առջև ելույթ ունենալիս:

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը թուրքական «TRT» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում գործողություններ ծավալել սիրիական քրդական Ազգային ինքնապաշտպանության ուժերի դեմ Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում:

Մի քանի ամիսների ընթացքում Անկարան ռազմական տեխնիկա է տեղակայում Սիրիայի հետ սահմանին: Պաշտոնական Անկարայի կարծիքով`Ազգային ինքնապաշտպանության ուժերը, ինչպես նաև Ժողովրդավարական միությունը Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) ճյուղավորումներ են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: