Հայերեն   English   Русский  

Մադուրոն շնորհակալություն է հայտնել Թրամփին իր հայտնիության համար


  
դիտումներ: 192

Sexenio պարբերականի փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհակալություն է հայտնել ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ վերջինս իրեն հայտնի է դարձնում, քանի որ ԱՄՆ-ի նախագահն ամեն օր խոսում է իր մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Նա ինձ ամբողջ աշխարհում հայտնի է դարձրել: Յուրաքանչյուր անգամ, երբ նա խոսում է իմ մասին, նրանք ինձ ավելի շատ են սիրում», - հայտարարել է Մադուրոն Վենեսուելայի հեռուստաընկերություններից մեկի եթերում:

Նա նաև ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է, որ «կայսրության ղեկավարն» ամեն օր հիշում է իր մասին:

Մադուրոյի խոսքով` Թրամփն արդեն Վենեսուելայի ընդդիմության յուրօրինակ ձայն է դարձել: Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների նախագահը կախվածություն ունի իրենից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: