Հայերեն   English   Русский  

​Բեռլուսկոնիի անակնկալ նվերը Պուտինին՝ ծննդյան առիթով


  
դիտումներ: 1736

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այցելել է Սոչի `Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ

Բեռլուսկոնի,Պուտինը

և իր ընկերոջը նվիրել արքայական չափսի փափուկ ծածկոց: Այս մասին կիրակի օրը հաղորդել է իտալական Corriere della Sera թերթը:

Սպիտակեղենը կարած ընկերությունը հաստատել է այս տեղեկատվությունը՝նշելով, որ ասեղնագործ ծածկոցը պատրաստելու համար պահանջվել է 6 ժամ:

Ծածկոցի վրա պատկերված են երկու առաջնորդներ՝ Բեռլուսկոնին և Պուտինը՝ ձեռքսեղմման պահին: Նրանք պատկերված են Իտալիայի և Ռուսաստանի տեսարժան վայրերի ֆոնին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահը նշում էր իր ծննդյան 65-րդ տարեդարձը:

Պուտինը և Բեռլուսկոնին երկարատև և բարեկամական հարաբերությունների մեջ են: Նրանք մասնավոր և պետական այցերի ժամանակ բազմիցս այցելում են միմյանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: