Հայերեն   English   Русский  

Արքայազն Հարին գերել է ընկերուհու մորը


  
դիտումներ: 1654

Թեև յուրաքանչյուր աղջիկ երազում է իր արքայազնին հանդիպելու մասին, սակայն ոչ բոլորին է դա հաջողվում: Սակայն կանադացի դերասանուհի Մեգան Մարքլին հաջողվել է ամուսնության առաջարակություն ստանալ իսկական արքայական ընտանիքի անդամից:

Որոշ ժամանակ առաջ Մեգանը մորն արքայազն Հարիի հետ է ծանոթացրել: Իսկ դ երասանուհու մայրն ուղղակի հիացած է Եղիզաբեթ 2-րդ թագուհու թոռով: Գրում է Popcornnews.ru-ն:

Հարիին, Մեգանին և նրա մայրիկին Տորոնտոյում միասին «Invictus Games» խաղերի փակման արարողության ընթացքում են նկատել և հենց այդ պատճառով վստահորեն կարելի է ասել, որ նրանց ծանոթությունը կայացել է և արքայազնը բազմիցս հանդիպել է սիրելիի մոր հետ:

Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Հարիին հաջողվել է գերել ընկերուհու մորն իր քաղաքավարությունով և պարզությունով:

Մեգանի մայրը շատ է զարմացել` տեսնելով, թե որքան համեստ և անմիջական անձնավորություն է արքայազնը: Աղբյուրը նաև հայտնել է , որ հենց արքայազնն է ընկերուհու մորը հրավիրել իր հիմնադրած խաղերի փակման արարողությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: