Հայերեն   English   Русский  

Էրդողանը քնել է Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում. Տեսանյութ


  
դիտումներ: 777

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:

Թուրքական Sputnik լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, որ Պորոշենկոյի ելույթի ընթացքում Էրդողանը մի քանի անգամ հորանջում է, այնուհետև փորձում սթափվել, սակայն ապարդյուն և փակում աչքերն ու քնում:

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին է Կիև ժամանել: Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են Ուկրաինայում քաղաքացիների իրավունքների պաշտպանության և ազատության շուրջ համակարգել գործողությունները միջազգային մեխանիզմների, որոնք թվում նաև մոնիթորինգային մեխանիզմների շրջանակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: