Հայերեն   English   Русский  

​Սիրիայում թռիչքի ժամանակ ռուսական Су-24 է կործանվել


  
դիտումներ: 226

Սիրիայում հոկտեմբերի 10-ին թռիչքի ընթացքում ռուսական Su-24 ճակատային ռմբակոծիչ է կործանվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտից:

Հաղորդվել է, որ անձնակազմը չի հասցրել կատապուլտվել և բոլորը մահացել են: Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ դժբախտ պատահարի հետևանքով գետնի վրա ավերածություններ չեն գրանցվել:

«Հոկտեմբերի 10-ին Սիրիայի Հմեյմի բազայում մարտական առաջադրանք կատարելու նպատակով թռիչքի պատրաստվելու ընթացքում Су-24 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և կործանվել», - նշվել է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Ներկայումս միջադեպի մանրամասները ճշտվում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: