Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընի 28-ամյա քույրը քաղբյուրոյի անդամ է նշանակվել


  
դիտումներ: 276

USA Today պարբերականի փոխանցմամբ` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը` Կիմ Յո Չժոն, երկրի իշխող կուսակցությունում նոր պաշտոն է ստանձնել:

Այժմ նա կարող է մասնակցություն ցուցաբերել քաղաքական հարցերի և ռազմական բնույթի հարցերի կարգավորման գործընթացին: Գրում է Vesti.ru-ն:

Պարբերականը մեջբերում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հաղոդրագրությունը:

Տարածված հաղորդագրության համաձայն` 28-ամյա Կիմ Յո Չժոնը իշխող աշխատավորական կուսակցության Կենտրոնական հանձնաժողովի քաղբյուրոյի անդամի տեղակալ է ընտրվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: