Հայերեն   English   Русский  

Մելանյա Թրամփը կոշտ պատասխանել է տվել Թրամփի առաջին կնոջը


  
դիտումներ: 553

Արդեն քանի օր է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին և ներկայիս կանանց միջև «պայքար» է սկսվել:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահի առաջին կինը՝ Իվանա Թրամփը հարցազրույց էր տվել և անվանել իրեն «ըստ էության Թրամփի առաջին կին»:

«Ես եմ առաջին տիկինը»,-ասել էր Իվանան:

Իվանա Թրամփը պարծենալով ավելացրել էր, որ Սպիտակ տուն զանգահարելու ուղիղ գիծ ունի և պարբերաբար զրուցում է Դոնալդ Թրամփի հետ՝ երկու շաբաթը մեկ:

«Ես ուղիղ Սպիտակ տուն զանգելու հեռախոսահամար ունեմ, բայց չեմ ուզում նրան զանգել, որովհետև Մելանյան այնտեղ է, և ես իսկապես չեմ ցանկանում խանդ կամ ինչ-որ բան առաջացնել, որովհետև ես Թարմփի առաջին կինն եմ, լա՞վ, ես առաջին տիկինն եմ»,-ասել էր Իվանան ու ծիծաղել:

Մելանյան պատասխանել է Թրամփի առաջին կնոջ խոսքերին

ԱՄՆ առաջիկ տիկին Մելանյա Թրամփը Իվանա Թրամփի այս խոսքերին հումորով չի վերաբերվել: Նա հաղորդակցության գծով տնօրեն Ստեֆանի Գրիշամի միջոցով կտրուկ ձևակերպումներ պարունակող հայտարարություն է արել:

«Տիկին Թրամփը Սպիտակ տունը տուն է դարձրել Բարոնի (իրենց որդին) և նախագահի համար: Նրան դուր է գալիս ապրել Վաշինգտոնում, և իր համար մեծ պատիվ է կատարել Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ պարտականությունները:

…Նա պատրաստվում է օգտագործել իր կոչումն ու դերը երեխաներին օգնելու, այլ ոչ թե գրքեր վաճառելու համար… Սա, ցավոք, պարզապես ուշադրություն գրավելու և աղմուկ հանելու փորձ է»,- ասել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: