Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ի հաքերները ցուցադրական հարձակում են իրականացրել ԱՄՆ-ի էներգետիկ ընկերությունների վրա


  
դիտումներ: 162

Հյուսիսային Կորեայի հաքերները հարձակում են իրականացրել ամերիկյան էներգետիկ ընկերությունների վրա, որպեսզի ցուցադրեն իրենց երկրի կարողությունները: Այդ մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը` հղում անելով FireEye կիբերանվտանգության ընկերության մասնագետներին: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ հաքերները էներգետիկ ընկերությունների աշխատակիցներին գոյություն չունեցող միջոցառումների հրավերներ են ուղարկել: Իսկ կցված նամակները բացելու ընթացքում համակարգիչը վիրուսով է վարակվել:

«Դա ազդանշան է, որ Հյուսիսային Կորեան կիբերհարձակումների բնագավառում խաղացող է, իսկ մեզ վնաս հասցնելու նրանց ունակությունն աճում է», - հեռուստաընկերությունը մեջբերում է ՀԴԲ-ի ղեկավարի նախկին տեղակալ Ֆրենկ Ֆիգլուցիի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի հաքերները գողացել են Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթերը, այդ թվում ` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին վերացնելու պլանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: