Հայերեն   English   Русский  

Թրամփը` Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբի մասին


  
դիտումներ: 393

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է սենատոր Բոբ Կորկերի խոսքերը Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր սկզբի մասին: Կորկերը կարծիք էր հայտնել, որ այդ պատերազմը կարող է սկսվել վաշինգթոնյան ներկայիս վարչակազմի ղեկավարի կայացրած որոշումների պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախկինում սխալ ուղղությամբ է ընթացել: Նրա խոսքով` երկիրը մեծ խնդիրների շեմին է կանգնած եղել: Սակայն այժմ Թրամփի խոսքով երկիրը ճիշտ ուղղու վրա է հայտնվել:

Թրամփը հայտարարել է, որ վերջին 25 տարիների ընթացքում տարբեր վարչակազմերի օրոք ԱՄՆ-ն մեծ խնդիրների ճանապարհին է եղել:

«Այնպիսի խնդիրների, որոնք այս աշխարհը դեռևս չի տեսել», - հայտարարել է Թրամփը ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Կիսինջերի հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Թրամփի խոսքերը հրապարակվել են Սպիտակ տան պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ սենատոր Բոբ Կորկերը New York Times ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել էր, որ Թրամփն այնպես է վերաբերում նախագահի պարտականություններին, կարծես դա ռեալիթի շոու լինի:

Սենատորը նաև կարծիք էր հայտնել, որ այլ երկրների նկատմամբ Թրամփի անխոհեմ վարքագիծը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: