Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի նախագահը մեկնել է Սոչի


  
դիտումներ: 451

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 11-ին մեկնել է Սոչի՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ գագաթնաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները: Ղրղզստանը ներկայացնելու է երկրի վարչապետը:

Բացի այդ, ԱՊՀ գագաթնաժողովին հրավիրված են նաև Շանհայի համագործակցության կազմակերպության, ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: