Հայերեն   English   Русский  

Օրվա կերպարը. ​Մելանիա Թրամփը Cefinn ապրանքանիշի զգեստով. Լուսանկարներ


  
դիտումներ: 1264

Մելանիա Թրամփին լիովին հաջողվել է հարմարվել ԱՄՆ-ի առաջին տիկնոջ դերին, և այժմ արդեն նա սկսել է հաճախակի տարբեր միջոցառումների միայնակ ներկա գտնվել: Գրում է Elle.ru-ն:

Նախօրեին Մելանիա Թրամփը Արևմտյան Վիրջինիա է ուղևորվել, որպեսզի այցելի թմրանյութերից կախվածություն ունեցող ծնողների վերականգնողական կենտրոն:

Կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպման համար ԱՄՆ-ի առաջին տիկինը Cefinn ապրանքանիշի (հիմնադիրը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի կինն է) վառ կանաչ գույնի վերնաշապիկ-զգեստ էր ընտրել:

Զգեստը Մելանիա Թրամփը Christian Louboutin ապրանքանիշի նավակ կոշիկներով էր համադրել:

Ավելի ուշ ԱՄՆ-ի առաջին տիկինը նույն զգեստով նաև Սպիտակ տանը մեկ այլ միջոցառման էր ներկա գտնվել:

Օրվա կերպար-Մելանիա Թրամփ

Օրվա կերպար-Մելանիա Թրամփ

Օրվա կերպար-Մելանիա Թրամփ

Օրվա կերպար-Մելանիա Թրամփ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: