Հայերեն   English   Русский  

Թուրքիայում մեկ տարում ձերբակալվել է 30 հազար 167 անձ. թուրք նախարար


  
դիտումներ: 408

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն տեղեկություններ է տրամադրել 2015 թ-ի հունիսից ի վեր երկրում իրականացվող գործողությունների հետևանքով վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված ձերբակալությունների մասին:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» կայքը, թուրք նախարարը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվել են 68 հազար 464 գործողություններ, որոնց հետևանքով ձերբակալվել է 30 հազար 167 մարդ: Սոյլուն անդրադարձել է նաև Սիրիայի հետ սահմանին պատի կառուցմանը՝ նշելով, որ ավարտվել է 755 կմ երկարությամբ մոդուլային բետոնե պատի կառուցումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: