Հայերեն   English   Русский  

Հայ-իրանական հարաբերություններում տնտեսական համագործակցության խորացումն առաջնահերթություն է. իրանագետ


  
դիտումներ: 486

Վարչապետի այցը Իրան նպաստելու է վերջին երկու տարիներիn նախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածմանը:

Անկախի հետ զրույցում, ամփոփելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Իրան Իսլամական Հանրապետություն, ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Ըստ նրա՝ Թեհրանում Իրանի պաշտոնյաների հետ ունեցած հանդիպման օրակարգը ևս դրա մասին է վկայում: Մի շարք ոլորտներում կան համագործակցության հեռանկարներ, որոնց շուրջ նաև պայմանավորվածություն է ձեռքբերվել:

Քննարկվել են նաև եռակողմ ձևաչափով հարաբերությունները, մասնավորապես, Իրան-Վրաստան- Հայաստան համագործակցությունը, որը պետք է տեղի ունենա տարանցման ոլորտում և Թուրքմենստան-Իրան-Հայաստան էներգետիկայի ոլորտում եռակողմ համագործակցությունը:

«Այս առումով երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է տնտեսական հարաբերությունների խորացումը: Ե´վ Իրանի, և´ Հայաստանի կառավարությունը որպես առաջնահերթություն հռչակել են տնտեսական համագործակցությունը. այդ առումով երկու երկների շահերը համընկնում են: Դա կնպաստի առևտրաշրջանառության աճին»,- ասաց Ա. Իսրայելյանը:

Հենց Իրանը շեշտել էր Հայաստանի և ԵՄ հետ ունեցած առևտրային կապերը. «Հաշվի առնելով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրված արտոնյալ պայմանները՝ Իրանը փորձում է ՀՀ-ի այդ կարգավիճակը օգտագործել ԵՄ-ի հետ իր տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները սրված են, բայց Եվրամիությունը կողմ է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների խորացմանը»,- ասաց Իսրայելյանը՝ ընդգծելով, որ այս իրավիճակում դա բխում է երեք կողմերի շահերից:

Իրանագետի դիտարկմամբ՝ որպես ԵՏՄ անդամ՝ Հայաստանը նույնպես կարող է օգտակար լինել Իրանի համար. «Եվրասիական տնտեսական միությունը ևս կարևոր նշանակություն ունի Իրանի համար և´ տնտեսական, և´ քաղաքական առումով, որովհետև կենտրոնական Ասիան Իրանի ռազմավարական շահերի տեսանկյունից շատ կարևոր տարածաշրջան է»:

Քննարկվել են նաև այլ հարցեր, այդ թվում՝ Մեղրիի դարպասի համատեղ օգտագործումը, վիզայի ռեժիմի չեղարկումը:

Այն հարցին, թե 2018 թվականին ՀՀ կառավարության փոփոխությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա, իրանագետը նշեց, որ նման խնդիրները երբեք չեն ազդել երկկողմ հարաբերությունների վրա.«Տարբեր ոլորտներում Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, հետևաբար ընտրությունները երբեք ոչ մի ազդեցություն չեն ունենում երկու երկրների հարաբերությունների օրակարգի վրա: Իրանական կողմը երբեք հարաբերությունների խորացումը չի պայմանավորել Հայաստանի ներքաղաքական զարգացմամբ»:

Անդրադառնալով Իրաքյան Քրդստանի անկախությանը և Հայաստանի քաղաքականությանը այդ հարցում, պարոն Իսրայելյանը նկատեց, որ պաշտոնական Երևանը չեզոք դիրքորոշում է հայտնել. «Արդյուքնում ո´չ Բաղդադը, ո´չ էլ Թեհրանը Հայաստանի՝ քրդական դիրքորոշման վերաբերյալ որևէ մտահոգություն չեն հայտնել.« Բացի այդ, այնպես չէ, որ Քրդստանի նկատմամբ Իրանն ունի բացարձակ թշնամական վերաբերմունք: Իհարկե սպառնալիքներ կան, բայց նաև շատ ամուր կապեր կան Իրաքի Քրդստանի հետ, ինչպես Բաղդադի հետ: Չեմ կարծում, թե Երևանը այնպիսի քայլեր կձեռնարկի, որ կհակասի Իրանի շահերին: Հայաստանն առաջին հերթին առաջնորդվում է իր սեփական շահերով: Դրանցում շարքում է նաև որպես կարևոր հարևան Իրանի շահերի հաշվի առնելու հանգամանքը »:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: