Հայերեն   English   Русский  

Քլոե Քարդաշյանը պատմել է իր կյանքում սոցիալական ցանցերի և մոր ազդեցության մասին


  
դիտումներ: 1468

Հղիության մասին տարածված տեղեկությունից հետո նախօրեին Քլոե Քարդաշյանն առաջին անգամ ներկայացել է հանրությանը: Նա մասնակցել է իր և Էմմա Գրիդի ստեղծած Good American denim line ջինսերի թողարկման տարեդարձի կապակցությամբ Nordstrom-ի կազմակերպած միջոցառմանը: Գրում է Strslife.ru-ն:

Միջոցառմանը Քլոեն սև զգեստով է ներկայացել: Թեև իր հղիության մասին բոլոր տեղեկությունները Քլոեն հերքում է, սակայն համաձայնվել է խոսել իր կազմվածքի փոփոխությունների մասին: «Իմ քաշը մշտապես փոխվում է: Եվ ինձ դուր է գալիս, որ հարմարավետ եմ զգում ցանկացած չափսի հագուստով: Ես սիրում եմ ցուցադրել իմ մարմինն ` անկախ այն հանգամանքից, թե ինչ քաշ ունեմ», - հայտարարել է Քլոեն:

Միջոցառման ընթացքում Քլոեն խոսել է նաև մոր` Քրիս Ջեների մասին, որը մեծ ազդեցություն է ունեցել իր և քույրերի վրա:

Պատասխանելով այն հարցին, թե ով ավելի մեծ ազդեցություն ունի իր վրա Քլոեն ասել է, որ մայրը, իսկ այնուհետև նշել տատիկին` Քրիսի մայրիկին:

Քարդաշյանի խոսքով` նրանք այն մարդիկ են , որոնց մոտ միշտ ձգտում է լինել:

Ծնողներից բացի Քլոեի կյանքում մեծ ազդեցություն ունեցել են նաև սոցիալական ցանցերը: Քլոեն խոստովանել է, որ շատ ժամանակ է անցկացնում սոցիալական ցանցերում և չի կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչ այնտեղ տեղի է ունենում: Քլոեի համար կարևոր է, թե ինչպես իրեն կհասկանան և ինչ դաս կստանան իր հաղորդագրություններից:

«Կարծում եմ, որ հաղորդագրությունն ուղարկելուց առաջ պետք է մտածել դրա պարունակության մասին, ազնիվ լինել ինքդ քեզ հետ, քանի որ քո խոսքերը կմնան և կապրեն համացանցում: Մեր օրերում հնարավոր չէ ինչ-որ բանից խուսափել: Այդիսկ պատճառով, եթե ինչ-որ բան պաշտպանում ես, ապա հավատում ես դրան: Չեմ ասում, որ չեք կարող ձեր սեքսուալ լուսանկարները հրապարակել, սակայն մտածեք, թե ինչ եք կամենում անել ձեր կյանքի և կարիերայի հետ: Եթե դա կարևոր է ձեզ համար և ապագայում ձեզ հպարտ կդարձնի, ապա կարող եք դրանք հրապարակել: Կարծում եմ այն ամենը , որ կարոք եք անել, ուղղակի ինքներդ ձեզ համար ապրելն է: Չես կարող մտահոգվել ուրիշների կարծիքի պատճառով, սակայն մտածեք հետագա 5-10 տարիների մասին, որոնք ապագայում կհետապնդեն ձեզ», - հայտարարել է Քլոեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: