Հայերեն   English   Русский  

Դամասկոսում պայթյուններ են որոտացել


  
դիտումներ: 581

Սիրիայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն Դամասկոսում ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ պայթյուն է որոտացել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը` հղում անելով գերատեսչության հայտարարությանը:

Հստակեցված տվյալներով` պայթուցիկ սարքերը երկու մահապարտ ահաբեկիչներ են գործի դրել:

Ներկայումս միջադեպի հանգամանքները հստակեցվում են: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Դամասկոսում ևս մեկ պայթյուն է որոտացել: Երկրորդ պայթյունը շուկայի մուտքի մոտ է իրականացվել:

Վերջին տվյալներով` իրականացված պայթյունների հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: