Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը մեկնաբանել են Թիլերսոնի հետ IQ-ներով համեմատվելու Թրամփի առաջարկը


  
դիտումներ: 716

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, երբ պատրաստ է IQ-ներով (ինտելեկտի գործակից) համեմատվել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահն անկասկած երբեք չի կասկածել, որ պետքարտուղարն անհավանական խելացի է, նա ընդամենը կատակել է», - հայտարարել է Սանդերսը ` ընդգծելով, որ չնայած լրատվամիջոցներում պարբերաբար տարածվող տեղեկություններին` Թրամփը և Թիլերսոնը կշարունակեն ձեռք ձեռքի տված խնդիրները լուծել:

Ավելի վաղ Թրամփը, Forbes ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում մեկնաբանելով այն տեղեկությունը, որ իբրև Թիլերսոնն իրեն հիմար է անվանել, առաջարկել էր պետքարտուղարի հետ IQ-ներով մրցել և վստահություն հայտնել, ով կհաղթի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: