Հայերեն   English   Русский  

Թրամփն իր հարկային պլանը «տնտեսության համար հրթիռային վառելիք» է անվանել


  
դիտումներ: 243

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարկերի կրճատման իր ծրագիրը երկրի «տնտեսության համար հրթիռային վառելիք» կդառնա: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Փենսիլվանիա նահանգի Ազգային գվարդիայի բազայում:

«Դա մեր տնտեսության համար հրթիռային վառելիք կդառնա», - ասել է նա` մեկնաբանելով կորպորատիվ հարկի 35% -ից մինչև 20% նվազեցման իր ծրագիրը:

Նրա կարծիքով` հարկերի կրճատումը թույլ կտա մեծացնել աշխատատեղերի քանակը երկրում և կհեշտացնի գործարարների գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսական կլիմայի վրա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հարկային բարեփոխումը ԱՄՆ 4 տրիլիոն դոլար կվերադարձնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: