Հայերեն   English   Русский  

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը շուտով կհայտարարեն նշանադրության մասին


  
դիտումներ: 1344

Արքայազն Հարիին և Մեգան Մարքլին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Suits հեռուստասերիալի նկարահանումների ավարտից հետո զույգը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը շուտով կհայտարարեն իրենց նշանադրության մասին: Այդ մասին հայտնում է US Weekly պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Elle.ru-ն:

Սկզբում Հարին պլանավորում է նշանադրոթւյան մասին պատմել ընտանիքի անդամներին, որպեսզի վայելի այդ պահերը, նախքան տեղեկությունը կհայտնվի լրատվամիջոցներում: Սակայն հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

Մեգան Մարքլին մոտ կանգնած աղբյուրը ևս հաստատել է, որ նշանադրության մասին պաշտոնական տեղեկությունը շուտով կհայտնվի:

Աղբյուրներից մեկի խոսքով` զույգն իրենց նշանադրության մասին նոյեմբերին կհայտարարի, երբ կավարտվեն «Suits» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի նկարահանումները, որտեղ դերասանուհին գլխավոր հերոսուհուն է մարմնավորում:

Սակայն եթե հանկարծ զույգն այդ մասին նախքան նկարահանումների ավարտը հայտարարի, դա իսկական մղձավանջ կդառնա անվտանգության ծառայությունների համար: Դերասանուհուն ուղղակիորեն կսկսեն ամենուրեք հետապնդել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: