Հայերեն   English   Русский  

​Կարագի թանկացման պատճառը գիտական վերջին բացահայտո՞ւմներն են


  
դիտումներ: 8564

Հանրային խորհրդում երեկ քննարկել են սպառողական մի շարք ապրանքների գների բարձրացման հարցը:

Անկախ-ին հայտնի դարձավ, որ քննարկման ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներից մեկը գիտական վերջին բացահայտումներով է պայմանավորել կարագի թանկացման պատճառները:

Վերջինս պարզաբանել է, որ 70-ական թվականներին, երբ գիտնականները բացահայտեցին, որ կենդանական յուղը վնասակար է առողջության համար, մարդիկ կամաց-կամաց սկսեցին անցում կատարել դեպի բուսական յուղ: Սակայն, վերջին շրջանում, ի հակադրություն այս տեսակետի, գիտնականները հայտարարեցին, որ կենդանական յուղը օգտակար է, ավելին, դրա նվազ օգտագործումը կարող է բացասաբար ազդել առողջության վրա: Գիտական այս բացահայտումն էլ հիմք է հանդիսացել կարագի նկատմամբ պահանջարկի ավելացման և, հետևաբար, ամբողջ աշխարհում կարագի գների բարձրացման համար:

ԿԲ ներկայացուցիչը նաև չի բացառել, որ թանկացման գործընթացը կշարունակվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: