Հայերեն   English   Русский  

Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճել է


  
դիտումներ: 451

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը 23-ի է հասել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով պաշտոնական տվյալներին:

Վերջին տվյալներով` ավելի քան 100 քաղաքացի հոսպիտալացվել է, իսկ գրեթե 20 հազարը` տարհանվել: Հաղորդվել է, որ հրդեհների արդյունքում ավելի քան 2 հազար տուն է ոչնչացվել:

Ավելի վաղ հաղորդվել էր Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով 17 զոհերի մասին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Կալիֆորնիայում բնական աղետի մասին հայտարարությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: