Հայերեն   English   Русский  

​Սիրիայում սպանել են Սպիտակ այրի մականունով հայտնի կին ահաբեկչին


  
դիտումներ: 443

The Guardian պարբերականի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի ամենաորոնվող կին ահաբեկիչը` Սալի Ջոնսը, որը հայտնի է Սպիտակ այրի մականունով, Սիրիայում սպանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի իրականացրած հարվածի հետևանքով: Գրում է Lenta.ru-ն:

50-ամյա Ջոնսը 12-ամյա որդու հետ դեռևս ընթացիկ տարվա հունիսին է մահացել: Սակայն նրա մահվան մասին միայն այժմ է հայտնի դարձել: Ընդ որում` հաղորդվել է, որ ԴՆԹ-ի անալիզ չի անցկացվել, ինչի պատճառով չի կարելի վստահ լինել, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Ամերիկացի զինվորականների խոսքով` Ջոնսը սպանվել է Սիրիայի պաշարված Ռաքքա քաղաքից փախուստի փորձի ընթացքում:

Սալի Ջոնսը ավելի վաղ բրիտանական Krunch փանք խմբի անդամ է եղել: 2013թ. սիրելիի` հաքեր Ջունաիդ Հուսեյնի հետ որոշել է միանալ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը: Նրա սիրելին սպանվել էր 2015թ, ինչի պատճառով էլ Ջոնսը ստացել էր «Սպիտակ այրի» մականունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: